Ազգությամբ հայ 24 անձի հանդեպ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել․ Գլխավոր դատախազ
|
|
Ադրբեջանի Գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ ազգությամբ հայ քսանչորս անձի հանդեպ պաշտոնական Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել։
|
Վերջիններս մեղադրվում են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների դեմ իրականացված հանցագործությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ։ Նա նաեւ ասել է, որ այդ գործերից 39-ը կապված են քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունների իրականացման հետ։
Ուշագրավ է այն, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ մոտ երեք հարյուր մարդ հետախուզվում է, որոնք կապված են այն հանցագործությունների հետ, որոնք իրականացվել են ընդդեմ ադրբեջանցի զինվորականների՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի եւ հրադադարի ռեժիմի ընթացքում։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Գլխավոր-դատախազ