Ադրբեջանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ընկերություններին, որոնք անօրինական աշխատել են Ղարաբաղում
Ադրբեջանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ընկերություններին, որոնք անօրինական աշխատել են Ղարաբաղում
12:29     02 10 2021    
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը ձեռնամուխ է եղել Ղարաբաղում աշխատող ընկերություններին պատասխանատվության ենթարկելուն:

Այս մասին նա գրում է ադրբեջանական մամուլում հրապարակված հոդվածում:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում անօրինական բիզնեսով զբաղվող օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Ալիեւը:

Հոդվածում նշվում է, որ դատախազությունն աշխատում է բնակավայրերին, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձաններին, այլ գույքին հայկական վանդալիզմի հասցված վնասի գնահատման եւ միջազգային դատարաններ դիմելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս