Չեխիայի ԱԳՆ ղեկավար. Պրահան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
  Չեխիայի ԱԳՆ ղեկավար.  Պրահան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
09:55     02 10 2021    
Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացրել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յակուբ Կուլխանեկը հայ պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ չեխ նախարարը Երեւանում է աշխատանքային այցով։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին եւ փախստականներին։

Նրա խոսքով՝ Չեխիան կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում։ Այս առնչությամբ նախարարը ողջունել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ Մինսկի խմբի հովանու ներքո։

Հիշեցնենք, որ մինչեւ Երեւան գալը Չեխիայի արտգործնախարարը եղել էր Բաքվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Չեխիա   Ադրբեջան  


Լրահոս