Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Եվրամիության աջակցությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ադրբեջանցի և հայ գիտնականներ, քաղաքական փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:
Նրանք քննարկել են ընթացիկ ադրբեջանա-հայկական հարաբերությունները, հակամարտությանը և 44-օրյա պատերազմից հետո խաղաղության վերականգնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմա հեռանկարները: Գիտաժողովի ընթացքում դրական են գնահատվել խաղաղության տարբեր նախաձեռնությունները, խաղաղության գործընթացներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնվել: