Թուրքիայի նախագահն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան
 Թուրքիայի նախագահն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան
17:17     01 10 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մոտակա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն`, այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի 27 - րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը:

Նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանն ազատագրեց իր հողերը, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ:

«Մենք կիսեցինք մեր ադրբեջանցի եղբայրների այս ուրախությունը: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կրկին կհանդիպենք նրանց հետ», - ասել է Էրդողանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս