Ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների համար միջազգային հետախուզություն է հայտարարվել 24 հայի նկատմամբ
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է՝ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նա նշել է, որ Գլխավոր դատախազությունում հարուցվել է 76 քրեական գործ՝ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների կապակցությամբ.
«Դրանցից 39-ը կապված է խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է միջազգային մակարդակով: Բացի այդ, Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ժամանակ մեր զինծառայողների նկատմամբ կատարված հանցագործությունների կապակցությամբ, հետախուզություն է հայտարարվել Հայաստանի շուրջ 300 քաղաքացիների նկատմամբ»: