Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ գլխավոր դատախազի տեղակալ, Ադրբեջանի զինվորական դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը:
«Զինվորական դատախազության մարմինների աշխատակիցները, պետական անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության մարմինների հետ համատեղ, իրականացնում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, անհետաձգելի քննչական գործողություններ, բազմաթիվ փորձաքննություններ: Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած որոնողական խմբերն այս ուղղությամբ կանոնավոր աշխատանքներ են իրականացնում: Մինչ այժմ լիովին բացահայտված է 2 907 զինծառայողի, այդ թվում՝ մարտերի ընթացքում անհայտ կորածների ինքնությունը: Ընթացքի մեջ են օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու պատերազմի ընթացքում անհետ կորած ևս 7 զինծառայողի գտնվելու վայրը, որոնողական խմբերն այժմ ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում», - ասել է Խ.Վելիևը: