Ադրբեջանում մեկնարկել է հերթական զինվորական ծառայության զորակոչը
 Ադրբեջանում մեկնարկել է հերթական զինվորական ծառայության զորակոչը
09:00     01 10 2021    
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հերթական զինվորական ծառայության զորակոչը, հայտնում է Zinvor.info-ն:

Նախագահ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3 -ին ստորագրած հրամանագրի համաձայն, հոկտեմբերի 1 -ից հոկտեմբերի 30 –ը հայտարարվել է՝ 2003 թվականին ծնված, որոնց մինչև զորակոչի օրը լրացել է 18 տարին, ինչպես նաև 1986-2002 թթ. ծնված, մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, տարկետման իրավունք չունեցող, կամ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից չազատված Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը:

Զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունն այսօրվանից սկսել է զորակոչիկներին ուղարկել սահմանված ժամանակացույցի համաձայն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս