Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին
  Թուրքիայի նախագահի աշխատակազմ.  Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին
10:26     01 10 2021    
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին, ուրբաթ Zinvor.info-ին ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում:

«Անկարան և Բաքուն լիովին իրավունք ունեն զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, և դա նրանց ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այլ ընդհակառակը՝ հանդիսանում է կայունության և անվտանգության երաշխիք տարածաշրջանում: Ինչպես հայտնի է, Թուրքիան և Ադրբեջանը առանցքային երկրներ են՝ տարածաշրջանային համագործակցության բոլոր եռակողմ ձևաչափերում», - ասել են աշխատակազմում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս