Պուտինը մշտապես դրական է վերաբերվել «Վեցյակի հարթակին». Էրդողան
 Պուտինը մշտապես դրական է վերաբերվել «Վեցյակի հարթակին».  Էրդողան
15:53     01 10 2021    
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած պահի քննարկել «Վեցյակի հարթակը»։

Այս մասին նա ասել է օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սոչիից Անկարա վերադարձի ժամանակ։

Էրդողանը հավելել է, որ Պուտինը մշտապես դրական է վերաբերվել «Վեցյակի հարթակին»։ Էրդողանը նաեւ ասել է, որ Սոչիում մանրամասնորեն խոսել են Սիրիական, Ղարաբաղյան, Լիբիական իրադրություններն ու Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ռուսաստան  


Լրահոս