Էրդողանի խոսնակ. «Ղարաբաղում հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»
|
|
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը։
|
Խոսնակը կրկին շնորհավորել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար:
Քալընի խոսքով՝ Ղարաբաղում հաղթանակը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցեց միշտ կիրառվող «Մեկ ազգ, երկու պետությունը» արտահայտությունը: Խոսելով արդեն Ադրբեջանի արդար հաղթանակի գործում Թուրքիայի ներդրման, աջակցության մասին՝ Էրդողանի խոսնակը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքում երկկողմ համագործակցությունից:
«Երբեմն գիշերները 2-ին, 3-ին հեռախոսազանգեր են կատարվել, ժողովներ ու քննարկումներ են անցկացվել: Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին: Ասեմ, որ այն հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»:
Քալընը նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:
Հեշթեգներ.
Թուրքիա
Ադրբեջան
Ղարաբաղ