Վրաստանը Բաքվի հետ քննարկել է ազատագրված տարածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունները
Վրաստանը Բաքվի հետ քննարկել է ազատագրված տարածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունները
11:46     01 10 2021    
Վրաստանը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, և ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41 տոկոսով:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր, նոր նախագծեր, ինչպես նաև վրացական ընկերությունների մասնակցությունն 44-օրյա պատերազմի հետևանքով ազատագրված տարածքների վերականգնմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս