Թբիլիսում կկայանա հայ և ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում
 Թբիլիսում կկայանա հայ և ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում
12:31     01 10 2021    
Թբիլիսում առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո կկայանա հանդիպում ադրբեջանցի և հայ քաղհասարակության ներկայացուցիչների միջև։

Ադրբեջանական կողմից ԵՄ աջակցությամբ «Ինչպես խաղաղությունն ու վստահությունը կարող են նպասել Հարավային Կովկասում խաղաղությանը» թեմայով կլոր սեղանին կմասնակցեն «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևն ու Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար էլդար Նամազովը, ինչպես նաև ադրբեջանական կառավարության ներկայացուցիչներ։

Հայկական կողմից մասնակիցների անունները հայտնի չէ։ Սեմինարը 2 մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասում շփվելու են հայ և ադրբեջանցի մասնակիցները, երկրորդ մասում՝ միանալու են նաև Վրաստանի ներկայացուցիչները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս