Էրդողան․ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար»
  Էրդողան․  «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար»
14:16     01 10 2021    
Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։

Խոսելով հակամարտության մասին՝ նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար։

Էրդողանն առաջարկել է հարթակ ստեղծել վեց երկրների համար, ներառյալ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առեւտրի եւ տնտեսության տեսանկյունից։

«Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,-հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս