Բաքուն կոչ է անում Երևանին չխաղալ կրակի հետ
 Բաքուն կոչ է անում Երևանին չխաղալ կրակի հետ
17:18     13 02 2024    
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պնդումը, թե Ադրբեջանի Զինված ուժերի ձեռնարկած միջոցները՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի, էսկալացիայի պատրվակ են, լիովին անհիմն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռազմական սադրանքից հետո, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրեց հայկական դիրքից բխող վտանգը։ Սա պատասխան միջոց էր: Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, որը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս