Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և հիմնված են բարեկամության, փոխըմբռնման և աջակցության սկզբունքների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ իրական հնարավորություններ կան երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար, Ադրբեջանը և Չինաստանը սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում, վերջին շրջանում ավելացել է Ադրբեջանի և Չինաստանի միջև տարբեր մակարդակներով փոխադարձ պաշտոնական այցերի թիվը, ինչը ծառայում է կապերի ամրապնդմանը։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ աճ է արձանագրվել տնտեսության, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում:
Նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը մշտապես աջակցել է Չինաստանի տարածքային ամբողջականությանը և «միասնական Չինաստանի» քաղաքականությանը։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը դատապարտում է Թայվանի ընտրությունները և ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Չինաստանի տարածքային ամբողջականությանը։ Իլհամ Ալիևն ասել է, որ աշխարհում շարունակվում են անջատողականությանը աջակցելու և երկակի ստանդարտների վրա հիմնված քաղաքականություն վարելու միտումները:
Zinvor.info