Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է նրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ «Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։
«Ավելին, ԵՄ անդամների գործունեությունը գնալով հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ է կրում»,- ասել է նա։
Zinvor.info