Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է՝ խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ ժողովրդին ուղղված իր ուղերձում պետության ղեկավարը ժողովրդին տեղեկացրել է՝ մեր Մեծ Հաղթանակը պայմանավորող գործոնների մասին. «Պետության ղեկավարը հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանի պետությունը գոյություն կունենա որպես հաղթող պետություն, իսկ ադրբեջանական ժողովուրդը` որպես հաղթող ժողովուրդ: Ես ուզում եմ երախտագիտությունը հայտնել Իլհամ Ալիևին և մեր հաղթանակած զինվորներին և սպաներին, ովքեր մեր ժողովրդին պարգևեցին այս մեծ հաղթանակը»:
Սահիբ Գաֆարովան առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել՝ Հայրենիքի և ժողովրդի համար Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված նահատակների հիշատակը: Միլլի Մեջլիսում մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը: