Զալկալիանի. Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
  Զալկալիանի.  Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
10:10     30 09 2021    
Վրաստանի վարչապետի և պատվիրակության այցը Ադրբեջան շատ հաջող էր:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ամփոփելով այցի արդյունքները:

Նրա խոսքով՝ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ, ստորագրվել է ոլորտային համագործակցության վերաբերյալ 6 փաստաթուղթ:

Նախարարը նշել է, որ ստորագրված փաստաթղթերը կնպաստեն՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը, կարևոր նախագծերի իրականացմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս