Քննարկել ենք տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը. Ղարիբաշվիլի
 Քննարկել ենք տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը.  Ղարիբաշվիլի
10:31     30 09 2021    
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ հիանալի հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ վրացի վարչապետն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է Բաքվում քննարկել խաղաղ հարևանության նախաձեռնությունը, իսկ ավելի ուշ մտադիր է այցելել նաև Երևան՝ նույն հարցը քննարկելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս