Էրդողանը արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումն ու լքել Սոչին
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը:
|
Հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:
«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:
Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել Ադրբեջանում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է:
Հեշթեգներ.
Թուրքիա
Ռուսաստան