Ղարիբաշվիլին հիանալի է գնահատել Իլհամ Ալիևի հետ հանդիպումը
 Ղարիբաշվիլին հիանալի է գնահատել Իլհամ Ալիևի հետ հանդիպումը
12:43     30 09 2021    
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ հիանալի հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս