Պուտին․ Ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության երաշխիքն է
  Պուտին․  Ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության երաշխիքն է
09:16     30 09 2021    
Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը։

Այս մասին Սոչիում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվ գործում է եւ լուրջ երաշխիք է տարածաշրջանում կայունության համար։

«Ակտիվ գործում է ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է տարածաշրջանում կայունության եւ կողմերի՝ հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի համաձայնեցման համար»,-ասել է Պուտինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Թուրքիա  


Լրահոս