Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Լուսանկարներ
 Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է.  Լուսանկարներ
17:30     29 09 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը Բաքվում ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

«Ես ուսումնասիրեցի որոշ տվյալներ և տեսա, որ մենք ունենք լավ առաջընթաց տնտեսական զարգացման առումով, առևտրաշրջանառությունն աճում է: Այսօր տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի նիստ: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանդրադառնա շատ կարևոր ոլորտների, կվերանայի կատարված աշխատանքը և կպլանավորի մեր հաջորդ քայլերը», - ասել է Ալիևը, տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքին:


Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ Միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթն ու գազը, էլեկտրաէներգիան, տրանսպորտը:

«Սրանք արդեն իրականացված նախագծեր են, և այժմ մենք տեսնում ենք դրանց օգուտները: Սա ստեղծել է մեր երկրների միջև համագործակցության հատուկ ձևաչափ: Որովհետև այդ նախագծերը կարևոր են ոչ միայն մեր երկրների, այլև եվրասիական տարածաշրջանի շատ երկրների համար: Վստահ եմ, որ այսօրվա այցը նոր լիցք կհաղորդի մեր համագործակցությանը», - ընդգծել է Ալիևը:


Նախագահը միաժամանակ դրական է բնութագրել Վրաստանում առա ներդրումային միջավայրը՝ նշելով, որ իրականացվող տնտեսական բարեփոխումները թույլ են տալիս լուծել բազմաթիվ սոցիալական և տնտեսական հարցեր:

«Կուզենայի նաև շնորհավորել ձեր կառավարությանը` Վրաստանի զարգացման բոլոր ոլորտներում գրանցած մեծ հաջողությունների համար: Մենք՝ լինելով բարեկամներ և եղբայրներ, շատ ուրախ ենք տեսնել զարգացման այս գործընթացները», - ասել է Ադրբեջանի նախագահը:







Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս