Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները հայտարարություն են տարածել
 Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները հայտարարություն են տարածել
15:53     29 09 2021    
Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները հայտարարություն են տարածել:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Կովկասյան մահմեդականների վարչությունում, ԿՄՎ ղեկավար Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, Լեռնային հրեաների կրոնական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևի, Եվրոպական հրեաների կրոնական համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկու, Ռուս Ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար Մեֆոդի Էֆենդիևի, Ալբանա-ուդինական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլիի կողմից ստորագրված հայտարարությունը դատապարտում է այն ուժերի փորձերը, որոնք ձգտում են քողարկել Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, երկակի չափանիշների հաշվին արդարացնել հայկական ահաբեկչությունը:

«Որպես կրոնական գործիչներ՝ մեր հիմնական նպատակը պատմության դասերի մասին հիշեցնելն է՝ կանխելու համար ապագա պատերազմները, անմեղ մարդկանց մահը, ահաբեկչական հարձակումներն ու հակամարտությունները», - ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները երախտագիտություն են հայտնել եղբայրական և բարեկամ երկրներին, որոնք մեզ աջակցել են մեր պատմության շատ դժվար և պատասխանատու շրջանում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս