Սահիբա Գաֆարովա. Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի թուրքական աշխարհի առևտրային ներուժի զարգացմանը
  Սահիբա Գաֆարովա.  Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի թուրքական աշխարհի առևտրային ներուժի զարգացմանը
11:08     29 09 2021    
Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ ավանդ կներդնի թուրքական աշխարհի տարանցիկ և առևտրային ներուժի մեջ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությանը, այս մասին՝ Ղազախստանի Թուրքեստան քաղաքում կայացած TurkPA-ի 10 -րդ լիագումար նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի շրջանակներում ասել է՝ խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան:

Խոսելով բուն հանդիպման մասին՝ նա նշել է, որ օրակարգի բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են, և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միջոցառման արդյունքում ընդունվել է Թուրքեստանի հռչակագիրը:

Նրա խոսքով, հռչակագիրը ներառում է՝ թուրքական աշխարհին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր