Եվրոպայի խորհուրդն աշխատում է վստահության կառուցման ուղղությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար
 Եվրոպայի խորհուրդն աշխատում է վստահության կառուցման ուղղությամբ.  ԵԽ գլխավոր քարտուղար
09:11     29 09 2021    
Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրի միջև վստահություն հաստատելուն»,- ասել է Բուրիչը:

Վերջինս նկատել է, որ Եվրոպայի խորհրդի անխոչընդոտ հասանելիությունը տարածաշրջանում կարևոր է գործընթացի վերահսկողություն իրականացնելու համար:

«Կողմերի միջև հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը վստահության կառուցումն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան», - ընդգծել է գործիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս