Այդ մասին
Zinvor.info-ին ասել է՝ Ռուսաստանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Շավքաթ Ալի Խանը, ով մասնակցել է՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպված, սեպտեմբերի 27-ին՝ Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը:
Դեսպանը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին, պետությանը՝ մեծ հաղթանակի տարելիցի կապակցությամբ. «Այս ճգնաժամի սկզբից ի վեր միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմն էր: Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, անօրինական վերահսկողության ներքո: Պակիստանը մշտապես եղել է ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նրանց սկզբունքային պայքարում: Մեր դիրքորոշումը հիմնված էր միջազգային իրավունքի և բարոյականության նորմերի վրա: Մենք միշտ աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին: Մենք շատ ուրախ ենք դրա համար: Մենք հավատում ենք, որ ադրբեջանական տարածքների ազատագրումը օկուպացիայից և այդ տարածքներում նոր զարգացումը կբերի՝ խաղաղության, կայունության և անվտանգության նոր ալիքի Կովկասյան տարածաշրջանում: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Պակիստանի ժողովուրդը շատ ուրախ է իր ադրբեջանցի եղբայրների և քույրերի մեծ հաղթանակի համար»: