Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը։
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է այն բանին, որ որևէ բռնի գործողություն հիմա չկա։ «Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագ լուծվել են։ Հիմա իրավիճակն այնտեղ կայուն է։ Թեև, իհարկե, խնդիրները քիչ չեն»,-ասել է Լավրովը։