Այս մասին ասել է Ադրբեջանի ՊՆ գլխավոր վարչության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Բեքիր Օրուջևը, հայտնում է
Zinvor.info-ն:
Նա նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27 - ին հակառակորդը սկսեց կրակել բոլոր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռային համակարգերից:
«Ի պատասխան հայկական սադրանքների՝ ադրբեջանական բանակը հակահարձակման անցավ, և պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում շարժվեց բացառապես դեպի առաջ: Համաշխարհային պատմության մեջ նման պատերազմ չէր եղել: Հայերը չդիմացան հակագրոհի անցած ադրբեջանական բանակի ճնշմանը: Հայաստանը կարծում էր, որ եթե նա իշխում է բարձունքներին, ապա ադրբեջանական բանակը չի կարողանա հաղթել նրան: Սակայն ադրբեջանական բանակը ճեղքեց հակառակորդի ամրությունները և ազատագրեց այդ բարձունքները: Ռազմական գործողությունները ղեկավարում էր անձամբ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Ադրբեջանական ժողովուրդը սերտորեն համախմբված էր Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ և մենք հաղթեցինք Հայրենական պատերազմում»,- ասել է Օրուջևը: