Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևի նախագծի քննարկման ժամանակ ասել է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը:
«Ադրբեջանական հողերը 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ: Ադրբեջանը հասավ օկուպացիայից հողերի ազատագրմանը: Բայց ցավոք, այսօր Հայաստանում կան այնպիսիք, ովքեր ձգտում են կանխել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնումը և նոր պատերազմ սկսել: Ադրբեջանը չի վախենում պատերազմից: Բայց մեր երկիրը ձգտում է խաղաղության, փորձում է իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով: Եկեք օգնենք Հայաստանին՝ կարգավորելու ներքին բարդ իրավիճակը և խաղաղության կոչ անենք նրան»: