Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, զեկույցը վերաբերում է՝ զոհվածներին, անհայտ կորածներին, վիրավորներին, ռազմագերիներին, ենթադրաբար գերության մեջ գտնվողներին, ականապատ տարածքներին, չպայթած զինամթերքին, տեղահանվածներին, մշակութային ժառանգությանը և այլն:
Զեկույցում նաև առաջարկություններ է արվում՝ հումանիտար կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների հասնելու և խաղաղության գործընթացի, Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Զեկույցում արտացոլված է միջազգային հանրությանը մասնավորապես` Եվրոպայի խորհրդին ուղղված կոչ` երկու երկրներին օգնություն ցուցաբերելու համար:
Քննարկումների ընթացքում ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննակը կոչ է արել Հայաստանին՝ Ադրբեջանին տրամադրել ականների քարտեզները: