Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ժամանակ հայտարարել է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի հեղինակ, իռլանդացի պատգամավոր Փոլ Հավանը:
«Երբ ես Աղդամում էի, ես տեսա, որ քաղաքը հողին են հավասարեցրել: Քաղաքը, որի բնակչությունը կազմում էր 30 հազար մարդ, ամբողջովին ավերակների է վերածվել: Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել, որ ինչ որ մի ժամանակ մարդիկ են ապրել այս քաղաքում»,- ասել է զեկուցողը:
Իռլանդացի պատգամավորը ԵԽԽՎ անդամներին կո է արել՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար.
Խաղաղության հասնելու համար կարևոր է փոխադարձ վստահության ձևավորումը: Դրա համար մենք պետք է անենք ամեն հնարավորը»: