Նախագահ. Այդ խմբում աշխատանք է տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը:
|
«Այդ խմբում աշխատանք է տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունն այդ խմբին՝ ընտրություններով պայմանավորված: Օգոստոսի կեսերին այդ խումբը հերթական հանդիպումն է անցկացրել: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս: Կարծում եմ՝ այդ խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, այնուամենայնիվ շփում կա: Շփումն անհրաժեշտ գործիք է տվյալ իրավիճակում, և շատ հարցեր կարող են կարգավորվել այդ շփումների օգնությամբ»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան