Էրդողանն զանգահարել է Նախագահին
 Էրդողանն զանգահարել է Նախագահին
13:19     28 09 2021    
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն քաղաքական ու բարոյական աջակցությունը, որը Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Բաքվին 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս