Վրաստանը մտադիր է «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի
|
|
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ:
|
Այս մասին վրացի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:
«Դա հաջող միջնորդության աննախադեպ իրադարձություն էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն առաջնահերթ բնույթ ստանան:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Վրաստան
Հայաստան