Բայց դեռևս չի եղել դրական պատասխան. Չավուշօղլու
 Բայց դեռևս չի եղել դրական պատասխան.  Չավուշօղլու
15:12     27 09 2021    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ղարաբաղյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։

Թուրքիայի արտգործնախարարը, ամփոփելով իր խոսքը, շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս