ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման
|
|
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման։
|
Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման՝ միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան