Այս մասին նոյեմբերի 10-ին նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
«Հաջորդ գործընթացում, ինչպես ասացիք, մենք կքննարկենք ու կգնահատենք մեր կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ համատեղ վերահսկիչ կենտրոնի ստեղծումը: Մենք անհրաժեշտ աշխատանքները կատարելու ենք մեր գործընկերների հետ միասին՝ համաձայն ձեր հրահանգների և առաջադրանքների: Այս նպատակով մենք եկել ենք ձեզ այսօր ընդունելու, ձեր հրահանգները ստանալու», - ասաց Մեվլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահին, նշել է. «Մենք այսօր առավոտյան միացրինք հեռուստացույցը, մարդիկ փողոցում էին Ադրբեջանում, և նույն ուրախությունն ապրում էր նաև մեր ժողովուրդը Թուրքիայում: Շնորհակալ եմ դրա համար»: