Lավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․  Նախագահ 
 			
									
			
				
					
						|   | 
					
						|  | 
					
						| 
								 «Ապարդյուն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը բարձրացնելու Հայաստանի դիրքորոշումը: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ բարձրացվում է, ինչը լիովին անհեռանկարային է», - «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
 							 | 
				
			
			
			
				
«Կարծում եմ, որ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի համար ներկայիս անմխիթար վիճակում: Նրանք չպետք է մոռանան ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, ապա մեզ համար դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ փոխադարձ պահանջներից: Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն Զանգեզուրի և Գոյչա լճի նույն շրջանի պատմական պատկանելության, տարածքային պահանջների ավելի պատմական նախադրյալների առումով: Բայց մենք դրանք չենք ցուցադրում:
Ավելի լավ է՝ նրանք մեզ չզայրացնեն ու չնյարդայնացնեն, այլ համաձայնեն, քանի դեռ մեր առաջարկը սեղանին է: Նույնը կարող է կրկնվել նաև այս դեպքում: Մենք Հայաստանին առաջարկեցինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկեցինք կամովին լքել մեր տարածքները, սակայն նրանք չհամաձայնվեցին, և այժմ նրանք քաղում են դառը պտուղները»,-սպառնացել է նախագահ Իլհամ Ալիևը:			
			
				
				
			
			
			
			
			Հեշթեգներ. 
									 Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   
									 Իլհամ-Ալիեւ