Գեներալները հետևել են՝ երեք երկրների հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին
16:42
20 09 2021
Սեպտեմբերի 20-ին՝ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժություններում անցկացվել է «Բարձրաստիճան դիտորդների օր»:
Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, միջոցառմանը մասնակցել են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օմեր Էրթուղրուլ Էրբաքանը, Պակիստանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Մումթազ Հուսեյնը, Ղազախստանից բարձրաստիճան հյուրեր և մեր երկրում այդ երկրների ռազմական կցորդները: