Ադրբեջանի ՊՆ. ՌԴ ՊՆ-ի տեղեկատվությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում
  Ադրբեջանի ՊՆ.  ՌԴ ՊՆ-ի տեղեկատվությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում
09:35     20 09 2021    
Ռուսաստանի Դաշնության ՊՆ տեղեկատվությունը՝ հղում անելով հայկական կողմին, որ իբր սեպտեմբերի 17 -ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Շուշա քաղաքի ուղղությամբ բացված կրակի հետևանքով վիրավորվել է երկու զինված հայ, զարմանք և ափսոսանք է առաջացնում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Անար Էյվազովը:

«Այսպիսով, նշված միջադեպը հետաքննվել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ղեկավարության համատեղ մասնակցությամբ:

Արդյունքում պարզվել է, որ վերը նշված ամսաթվին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել նշված ուղղությամբ:

Անհասկանալի է, թե ինչու երկու կողմերի մասնակցությամբ ուսումնասիրված տեղեկատվությունը հետագայում ներկայացվել է բոլորովին հակառակ ձևով:

Ադրբեջանական կողմը, մեր երկրի օրենսդրությանը համապատասխան, շարունակում է ջանքերը տարածաշրջանում կայունության ապահովման և հնարավոր սադրանքների կանխման ուղղությամբ՝ խստորեն պահպանելով եռակողմ հայտարարության դրույթները», - ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Անար Էյվազովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ՊՆ   Ռուսաստան  


Լրահոս