Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահին
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահին
09:30     31 08 2021    
ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևին:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Իգոր Խովաևին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Իգոր Խովաևը նշել է, որ իր այցը ծանոթության բնույթ է կրում:

Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` օկուպացիայի գործոնի վերացմամբ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Նախարարն ընդգծել է, որ հակառակ կողմի ռևանշիստական դիրքորոշումը որևէ հեռանկար չունի: Շատ կարևոր է, որպեսզի կողմերն օգտվեն առկա համագործակցության հնարավորություններից:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթների կատարման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   ԵԱՀԿ  


Լրահոս