Ալիևն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները
 Ալիևն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները
09:08     21 05 2024    
Մայիսի 20-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ գործընթացները։

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջխաղացման կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադիր հետևում է այդ գործընթացին։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի տարածաշրջանում, նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համար։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետագա համագործակցության շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս