Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նախարարների կաբինետի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանին օկուպացված չորս գյուղերի վերադարձի մասին համաձայնագիրը։ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը և որպես օրինակ բերել երկրաշարժից տուժած Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում «Ադրբեջան» թաղամասի կառուցման նախագիծը։
Zinvor.info