Մենք ապահովեցինք Քաբուլի օդանավակայանում բնակիչների խաղաղ տարհանումը
 Մենք ապահովեցինք Քաբուլի օդանավակայանում բնակիչների խաղաղ տարհանումը
09:00     28 08 2021    
«Մեր առաքելության նպատակն էր աշխատել թուրքական ստորաբաժանումների հետ՝ ապահովելու Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ու պաշտպանությունը»:

Այդ մասին Zinvor.info-ին հայտնել է՝ Աֆղանստանում գտնվող Ադրբեջանի խաղաղապահ առաքելության դասակի հրամանատար, ենթասպա Սահիլ Հաշիմովը:

Նա նշել է, որ ադրբեջանցի զինծառայողները կազմակերպել և ապահովել են օդանավակայանում խաղաղ բնակիչների տարհանումը. «Միևնույն ժամանակ, մենք խաղաղ բնակիչներին տրամադրել ենք մարդասիրական օգնություն` սնունդ և ջուր»:

Ա.Հաշիմովը հավելել է, որ հպարտանում է ադրբեջանական բանակում ծառայությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս