Հայաստանի ՊՆ զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի ՊՆ զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
11:00     16 08 2021    
Օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 06։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Մարգարյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Գ․ Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բոյաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան-ՊՆ  


Լրահոս