Պնախարարը ծանոթացել է՝ Քելբեջարում իրականացվող շինարարական աշխատանքներին
  Պնախարարը ծանոթացել է՝ Քելբեջարում իրականացվող շինարարական աշխատանքներին
10:30     06 08 2021    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել է՝ Քելբեջարի շրջանում կառուցվող ուսումնական հրաձգարանի շինարարական աշխատանքներին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պնախարարությանը, հաղորդվել է, որ ուսումնական հրաձգարանը կառուցվում է՝ դժվար և բարձր լեռնային տեղանքում տեղակայված զորամասերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Զորքերի պատրաստման պլանի համաձայն, որակյալ հրահանգիչները վարժանքներ կանցկացնեն՝ մարտական պայմաններին հարմարեցված և տեղանքի ռելիեֆի պահանջներին լիովին համապատասխանող հրաձգարանում:


Հետաքրքրվելով հրաձգարանում անցկացվող աշխատանքների ընթացքի մասին, որը կառուցվում է՝ տարբեր տրամաչափի զենքերից ուսումնական կրակոցներ իրականացնելու և զրահատեխնիկայով ուսումնական առաջադրանքներ կատարելու համար, նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս