Հայ քաղաքացին խաբել է անհետ կորածի հորը, պահանջել 30 000 դոլար
|
|
Հայ քաղաքացին մեղադրվում է պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայող Հենրիկ Ասատրյանի հորից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:
|
Ըստ Հայաստանի Դատական տեղեկատվական համակարգի՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձ:
Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է որ Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:
Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ասլանյանից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:
Վարդան Ղուկասյանը կալանավորված է:
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ