Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, տեքստում ասվում է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Վրաստանի ժողովրդին։
Ադրբեջանա-վրացական բարեկամական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակն իր ուժը քաղում է այն խորը համակրանքից, հարգանքից և վստահությունից, որ մեր հարևան ժողովուրդները դարեր շարունակ տածել են միմյանց հանդեպ։ Ներկայումս մեր միջպետական հարաբերությունների դինամիկ և համապարփակ զարգացումը գոհունակություն է հարուցում։
Բարձր եմ գնահատում անցյալ ամիս Ձեր բարեկամ երկիր կատարած իմ պետական այցի արդյունքները, այցի ընթացքում Ձեր ցուցաբերած հյուրընկալությունն ու իսկական բարեկամական վերաբերմունքը և ամենաջերմ տպավորություններով եմ հիշում փոխըմբռնման ու անկեղծության մթնոլորտում անցած մեր արդյունավետ հանդիպումն ու մտքերի փոխանակումը։
Մեր քաղաքական կապերի ինտենսիվությունը և բարձր մակարդակով ակտիվ երկխոսության առկայությունը բարենպաստ հնարավորություն են ստեղծում բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման համար։
Հավատում եմ, որ հանուն մեր պետությունների շահերի, մեր ժողովուրդների բարօրության և մեր տարածաշրջանի բարգավաճման՝ առողջ հիմքերի վրա կառուցված և բարի ավանդույթներին հիմնված ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերությունը մեր համատեղ ջանքերով այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել։
Այս տոնական օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ ու եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարօրություն»։